Ախտորոշում
Տրեդմիլ թեստ. հարցերին պատասխանում է Արմինե Խաչիյանը. armeniamedicalcenter.am
![Տրեդմիլ թեստ. հարցերին պատասխանում է Արմինե Խաչիյանը. armeniamedicalcenter.am Տրեդմիլ թեստ. հարցերին պատասխանում է Արմինե Խաչիյանը. armeniamedicalcenter.am](up/article/big/file_52026_4954378.jpg)
– Ի՞նչ է Տրեդմիլ թեստը:
– Տրեդմիլ թեստը բավականին տեղեկատվական հետազոտություն է, որը կիրառվում է սրտի իշեմիկ հավանդության հայտնաբերման նպատակով, ինչպես նաև` հերքելու: Սա ոչ ինվազիվ մեթոդներից առաջնահերթ հետազոտություն է, որն առաջարկվում է պացիենտին:
– Ե՞րբ է կիրառվում Տրեդմիլ թեստը:
– Թրեդմիլ թեստը կիրառվում է.
- սիրտ-անոթային համակարգի ֆունկցիայի գնահատման նպատակով,
- սրտի իշեմիկ հիվանդության հայտնաբերման նպատակով,
- սրտի ռիթմի խանգարումների հայտնաբերման նպատակով,
- քրոնիկական սրտային անբավարարության ֆունկցիոնալ դասի գնահատման նպատակով,
- դեղորայքային բուժման արդյունավետությունը գնահատելու նպատակով,
- թեստի միջոցով նաև գնահատվում է անձի ֆիզիկական պատրաստվածության աստիճանը,
- Տրեդմիլ թեստի օգնությամբ հետազոտվում են նաև ստենտավորված (3-6 ամիս անց ) և ԱԿՇ (աորտո-կորոնար շունտավորում 6-8 ամիս անց) իրականացված պացիենտները՝ կորոնար արյան շրջանառության գնահատման նպատակով:
Թեստը բացահայտում է թաքնված սիրտ-անոթային համակարգի փոփոխությունները, որոնք հանգիստ վիճակում կատարված հետազոտությունների ժամանակ (ԷԽՈ-ՍԳ, ԷՍԳ ) չեն գրանցվում:
– Ինչպե՞ս է կատարվում Տրեդմիլ թեստը:
– Հետազոտությունը կատարվում է հատուկ սարքով, որն ունի վազքուղի: Թեստի ընթացքում միաժամանակ կատարվում է էՍԳ, արյան ճնշման, սրտի զարկերի մոնիթորինգ:
Հետազոտությունն իրականացվում է տարբեր ծրագրերի կիրառմամբ: Առաջինը դասական՝ Բրյուսի եղանակն է, որի ժամանակ սարքն ինքնուրույն 3 րոպեն մեկ անգամ ավելացնում է վազքուղու արագությունը և բարձրացնում Է թեքության աստիճանը:
Թեստի նպատակն է ՝ ստեղծված անաԷրոբ պայմաննետում գնահատել սիրտ -անոթային համակարգի ֆունկցիոնալ վիճակը, այն հաշվարկվում Է հատուկ բանաձևով:
Հիմնվելով առկա փոփոխությունների վրա ՝ հիվանդն ուղեգրվում է սրտաբանի խորհրդատվության:
– Կա՞ն հակացուցումներ` թեստն իրականացնելու համար:
– Հակացուցումները լինում են բացարձակ և հարաբերական
Բացարձակ հակացուցումներն են.
- սրտամկանի սուր ինֆարկտ (առաջին երկու շաբաթները),
- ոչ ստաբիլ ստենոկարդիա,
- սուր սրտային անբավարարություն,
- արտահայտված աորտալ սթենոզ,
- աորտայի անևրիզմա,
- ինսուլտ տարած հիվանդներ ( առաջին 6 ամիսների ընթացքում),
- սուր շնչառական հիվանդություննե,
- ռիթմի սուր խանգարումներ,
- ծանր աստիճանի սրտային արատներ:
Հարաբերական հակացուցումներն են.
- դեկոմպենսացված սրտային արատներ
- զարկերակային հիպերտենզիա ՍՃ 170 մմ.սս.,
- հոդային, ողնաշարային, ոսկրային խնդիրներով հիվանդներ,
- հետիֆարկտային անևրիզմատիկ փոփոխություններ:
– Որքա՞ն է մեթոդի տևողությունը:
– Մեթոդի տևողությունը կախված է հիվանդի վիճակից և անցկացվող փուլերի քանակից: Ընդհանրապես, ամբողջ հետազոտությունն իր նախապատրաստությամբ՝ գրանցում, ճնշման չափում, հետազոտման ընթացք և դրանից հետո անհրաժեշտ հանգիստ (10 րոպե հիվանդը նստում է, մինչև հասնի իր նախկին տվյալներին), տևում է մոտավորապես 45 րոպե:
– Թեստի ընթացքում լինո՞ւմ են բարդություններ:
– Բարդություններ կարող են լինել, բայց դրանք հազվադեպ են Հիվանդի մոտ թեստի ժամանակ կարող է առաջանալ սրտամկանի իշեմիա, առիթմիաներ, ԶՃ բարձրացումներ , որի հետևանքով թեստն ընդհատվում է :
Խորհուրդ է տրվում նախքան հետազոտությունը ներկայացնել կատարված էխոսրտագրության եզրակացությունը:
Արմինե Խաչյան,
Արմենիա հանրապետական բժշկական կենտրոնի ֆունկցիոնալ ախտորոշիչ բաժնի էխոսրտագրության և տրեդմիլ ծառայության բժիշկ
![](images/calendar.png)
Կարդացեք նաև
![Էլեկտրոնեյրոմիոգրաֆիա ԷՆՄԳ. nairimed.com Էլեկտրոնեյրոմիոգրաֆիա ԷՆՄԳ. nairimed.com](up/article/small/file_64018_2623127.png)
Էլեկտրոնեյրոմիոգրաֆիան (ENMG) նյարդերի, նյարդամկանային հաղորդականոսւթյան և մկանների լիարժեք ֆունկցիանալ աշխատանքի ուսումնասիրման մեթոդ է, որը լայնորեն կիրառվում է...
![](images/calendar.png)
![Ի՞նչ հետազոտություններ են իրականացվում Բժշկական գենետիկայի կենտրոնում. cmg.am Ի՞նչ հետազոտություններ են իրականացվում Բժշկական գենետիկայի կենտրոնում. cmg.am](up/article/small/file_63989_4990771.jpg)
ԱՀԿ-ի տվյալներով` կոլորեկտալ քաղցկեղը մեծահասակների մոտ ամենահաճախ հանդիպողներից է։ Հաստ աղիքի, ուղիղ աղիքի...
![](images/calendar.png)
![Արյուն կղանքում. armeniamedicalcenter.am Արյուն կղանքում. armeniamedicalcenter.am](up/article/small/file_63940_6794353.jpg)
Կղանքի մեջ արյան առկայությունը տագնապալի ախտանշան է, որը մի շարք վտանգավոր ախտաբանությունների առաջին նշաններից է...
![](images/calendar.png)
![Ցավ ձախ ենթակողում. armeniamedicalcenter.am Ցավ ձախ ենթակողում. armeniamedicalcenter.am](up/article/small/file_63921_3156861.jpg)
Ձախ ենթակողում, երբեմն, ի հայտ են գալիս տհաճ զգացողություններ, որը հաճախ անցնում է 10-15 րոպեից: Ոմանց մոտ այն մշտական է և խանգարում է լիարժեք կյանքին...
![](images/calendar.png)
![Հոդերի ՄՌՏ հետազոտություն. հարցազրույց Նունե Սարգսյանի հետ. armeniamedicalcenter.am Հոդերի ՄՌՏ հետազոտություն. հարցազրույց Նունե Սարգսյանի հետ. armeniamedicalcenter.am](up/article/small/file_63894_8880943.jpg)
Որքանո՞վ է հոդերի ՄՌՏ հետազոտությունն ախտորոշիչ հոդերի ախտաբանության ժամանակ։
ՄՌՏ հետազոտությունը հոդերի համար վերջնական ախտորոշիչ...
![](images/calendar.png)
![Գլխի ՄՌՏ հետազոտություն. հարցազրույց ռադիոլոգ Մերի Սուքիասյանի հետ. armeniamedicalcenter.am Գլխի ՄՌՏ հետազոտություն. հարցազրույց ռադիոլոգ Մերի Սուքիասյանի հետ. armeniamedicalcenter.am](up/article/small/file_63839_5232471.jpg)
Գլխի ո՞ր հիվանդությունների դեպքում է իրականացվում ՄՌՏ։
ՄՌՏ իրականացվում է գլխի ցանկացած փոփոխությունների դեպքում, եթե այն ոչ ոսկրային բնույթի է...
![](images/calendar.png)
![ՄՌՏ մանկական ծառայությունը «Արմենիա» ՀԲԿ-ում․ հարցազրույց ռադիոլոգ Թերեզա Հովհաննիսյանի հետ. armeniamedicalcenter.am ՄՌՏ մանկական ծառայությունը «Արմենիա» ՀԲԿ-ում․ հարցազրույց ռադիոլոգ Թերեզա Հովհաննիսյանի հետ. armeniamedicalcenter.am](up/article/small/file_63805_6792945.jpg)
Որքա՞ն ժամանակ է, ինչ «Արմենիա» ՀԲԿ-ում գործում է ՄՌՏ մանկական ծառայությունը։
Մանկական ՄՌՏ-ծառայությունը “Արմենիա” ՀԲԿ-ում սկսել է գործել 2023 թվականի...
![](images/calendar.png)
![ՄՌՏ-ն կլաուստրոֆոբիայի ժամանակ. armeniamedicalcenter.am ՄՌՏ-ն կլաուստրոֆոբիայի ժամանակ. armeniamedicalcenter.am](up/article/small/file_63777_9657259.jpg)
Մագնիսա-ռեզոնանսային շերտագրությունն անհրաժեշտ հետազոտություն է բժշկության տարբեր ասպարեզներում: Սակայն այն ունի նաև բացարձակ և հարաբերական հակացուցումներ, որոնցից...
![](images/calendar.png)
![Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա ՄՌՏ. հարցազրույց ռադիոլոգ Մերի Սուքիասյանի հետ. armeniamedicalcenter.am Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա ՄՌՏ. հարցազրույց ռադիոլոգ Մերի Սուքիասյանի հետ. armeniamedicalcenter.am](up/article/small/file_63756_9591275.jpg)
Արմենիա ՀԲԿ-ում առկա մագնիսառեզոնանսային տոմոգրաֆի (ՄՌՏ) առավելություններից է դիֆուզիայի ռեժիմի անձայն լինելը՝ ախտորոշման գործընթացի որոշ չափով դանդաղելու արդյունքում: Կարևոր է նաև...
![](images/calendar.png)
![Որովայնի և փոքր կոնքի օրգանների ՄՌՏ․ հարցազրույց ռադիոլոգ Գայանե Կիրակոսյանի հետ. armeniamedicalcenter.am Որովայնի և փոքր կոնքի օրգանների ՄՌՏ․ հարցազրույց ռադիոլոգ Գայանե Կիրակոսյանի հետ. armeniamedicalcenter.am](up/article/small/file_63737_1006614.jpg)
ՄՌՏ օգնությամբ որովայնի և կոնքի խոռոչի ի՞նչ ախտաբանություններ են հետազոտվում։
Որովայնի և փոքր կոնքի ՄՌՏ իրականացվում է լյարդի, լեղուղիների, երիկամների...
![](images/calendar.png)
![ՄՌՏ, թե՞ կոլոնոսկոպիա. armeniamedicalcenter.am ՄՌՏ, թե՞ կոլոնոսկոպիա. armeniamedicalcenter.am](up/article/small/file_63736_6898258.jpg)
Ուռուցքային հիվանդությունների հայտնաբերման մեջ հաճախությամբ առաջնային տեղ է գրավում կոլորեկտալ քաղցկեղը: Այն հիմնականում ձևավորվում է պոլիպների առաջացման տեղում՝ նրանց բջջային ձևափոխման հետևանքով...
![](images/calendar.png)
![Արտաքին շնչառության ֆունկցիա․ հարցազրույց թոքաբան, բրոնխոսկոպիստ Նարինե Մադունցի հետ. armeniamedicalcenter.am Արտաքին շնչառության ֆունկցիա․ հարցազրույց թոքաբան, բրոնխոսկոպիստ Նարինե Մադունցի հետ. armeniamedicalcenter.am](up/article/small/file_63688_8763128.jpg)
Ի՞նչ ԱՇՖ (արտաքին շնչառության ֆունկցիա) հետազոտությունը։
ԱՇՖ-հետազոտությամբ որոշվում է արտաքին շնչառության վենտիլիացիոն գործունեությունը...
![](images/calendar.png)
![Կարիոտիպի շեղումներ` բջջագենետիկական հետազոտություններ. cmg.am Կարիոտիպի շեղումներ` բջջագենետիկական հետազոտություններ. cmg.am](up/article/small/file_63687_7541404.jpg)
Ո՞ր դեպքերում է անհրաժեշտ հետազոտել կարիոտիպը
Կարիոտիպի ուսումնասիրության համար կան ընդունված ցուցումներ...
![](images/calendar.png)
![Կարիոտիպի շեղումներ` բջջագենետիկական հետազոտություններ. Կարիոտիպի շեղումներ` բջջագենետիկական հետազոտություններ.](up/article/small/file_63623_2994393.jpg)
Բնածին արատների, անպտղության, կրկնվող վիժումների ախտորոշուման համար նախապատվությունը տրվում է բջջագենետիկական հետազոտություններին, որոնք ներառում են հետևյալ թեստերը...
![](images/calendar.png)
![](images/white_bl.gif)
![](images/white_br.gif)
![](images/white_tr.gif)
![](images/white_tl.gif)
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Իրիդիոսքրինինգ
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն